ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Պենտագոնը կհետաքննի Դեր Զորի ռազմաբազայի վրա հարձակումը

Պենտագոնը կհետաքննի Դեր Զորի ռազմաբազայի վրա հարձակումը
19.02.2018 | 00:32

Պենտագոնը կհետաքննի անցած շաբաթ Սիրիայում՝ Դեր Զորի ռազմաբազայի վրա հարձակումը, որտեղ տեղակայված են նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր ուժերն ու ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական խմբավորումները: Հարձակման հետևանքով հարյուրավոր մարդիկ էին զոհվել, ըստ լրատվամիջոցների` տասնյակ ռուսաստանցիներ, թեև Մոսկվան առայժմ հայտարարում է միայն 5 զոհի մասին:


«Ռուսաստանի կառավարությունը հայտարարում է, թե այդ՝ առայժմ չպարզված հանգամանքներում իրականացված հարձակմանը մասնակցել են ոչ թե ռուսական բանակի ծառայողներ, այլ՝ վարձկան զինյալներ»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը՝ հավելելով. «Բայց չէ՞ որ նրանք հրաման են ստացել ինչ-որ մեկից: Ես կասկածում եմ, որ 257 մարդ ինքնակամ որոշել է հատել Եփրատը, գործի դնել տանկերն ու ռմբակոծել կոալիցիոն ուժերի օբյեկտները»: Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է համագործակցելու յուրաքանչյուրի հետ, ով կօգնի պարզել կատարվածի հանգամանքները:

Դիտվել է՝ 1009

Մեկնաբանություններ